Հայկական եւ ադրբեջանական զինված ուժերի շփման գծում նոյեմբերի 1-30-ը Ադրբեջանը հրադադարի ռեժիմը խախտել է ավելի քան 1150 անգամ, այսօր հաղորդում է Հայաստանի պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը։
Ըստ հաղորդագրության` տվյալ ժամանակահատվածում Հայաստանի սահմանին գրանցվել է Ադրբեջանի կողմից հրադադարի խախտման ավելի քան 200 դեպք, իսկ Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակից ստացված տվյալների համաձայն` Ադրբեջանը հրադադարի ռեժիմը խախտել է շուրջ 950 անգամ: Հրադադարի խախտումների ժամանակ ադրբեջանական կողմը կրակել է տարբեր զինատեսակներից, այդ թվում` դիպուկահար զինատեսակներից ավելի քան 300 անգամ:
«Հայկական զինված ուժերը խստորեն պահպանում են հրադադարի ռեժիմը եւ պատասխան գործողությունների են դիմում ծայրահեղ անհրաժեշտության դեպքում: Հայկական զինված ուժերը լիովին վերահսկում են իրավիճակը հակառակորդի հետ շփման գծում», - ասված է Հայաստանի ռազմական գերատեսչության հաղորդագրությունում։
Հրադադարի խախտումների մասին ամեն օր հաղորդագրություններ է տարածում նաեւ ադրբեջանական կողմը` պնդելով, թե դրանք կատարվում են հայկական ուժերի կողմից։
Վերջերս տարածաշրջան այցելած ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները կողմերին կոչ են արել հարգել հրադադարի մասին 1994 թվականին ձեռք բերված համաձայնությունը։