Իրանի նկատմամբ պատժամիջոցները խստացվում են

Միացյալ Նահանգների Սենատը միաձայն ընդունել է Իրանի նկատմամբ պատժամիջոցներ սահմանող օրինագիծը, որի համաձայն` Իրանի կենտրոնական բանկի հետ ունեցած գործնական հարաբերությունների համար արտասահմանյան բանկերը Ամերիկայում կտուգանվեն։

Օրինագիծը կքննարկվի նաեւ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում։

Ավելի վաղ Իրանի նկատմամբ պատժամիջոցների խստացման մասին էին հայտարարել նաեւ Եվրամիության արտգործնախարարները։