Ֆրանսիան եւ Գերմանիան եվրոն պաշտպանելու նոր քայլեր են ձեռնարկում

Եվրոն պաշտպանելու համար Ֆրանսիան եւ Գերմանիան պնդելու են Եվրամիության սահմանադրական հիմքերի մասին համաձայնագրում փոփոխություններ կատարելու հարցը։ Երեկ երեկոյան այդ մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին։

Սարկոզին նաեւ Շենգենյան համաձայնագրի պայմանների վերանայման կոչ է արել` հայտարարելով, թե ազատ տեղաշարժի գոտին, որը ունակ չէ պաշտպանել ներքին սահմանները, երկար գոյություն ունենալ չի կարող։