Եգիպտոսում կհրապարակվեն ընտրությունների նախնական արդյունքները

Եգիպտոսում այսօր կհրապարակվեն խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքները։

Ըստ նախնական տվյալների` ընտրություններում հաղթել է իսլամիստական «Մահմեդական եղբայրություն» կազմակերպության «Ազատություն եւ արդարություն» կուսակցությունը։

Ընտրությունների առաջին փուլում ընտրվում է խորհրդարանի ստորին պալատի կազմը։

Վերին պալատի ընտրությունները կավարտվեն հաջորդ տարվա մարտին, ինչից հետո օրենսդիրները պետք է նախապատրաստեն երկրի նոր Սահմանադրության տարբերակը։

Եգիպտացի ակտիվիստները, սակայն, այսօր եւս ծրագրում են հավաքվել Կահիրեի Թահրիր հրապարակում եւ պահանջել երկրի զինվորական ղեկավարության անհապաղ հրաժարականը։