Մակեյան. «ՀԱԿ-ԲՀԿ համագործակցության թեման վտանգավոր է»

Your browser doesn’t support HTML5

Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի մաս կազմող «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում մտահոգություն հայտնեց Հայ ազգային կոնգրես - «Բարգավաճ Հայաստան» համագործակցության նպատակահարմարության մասին Կոնգրեսից հնչող հայտարարությունների առնչությամբ: