Տիմոշենկոյի ծննդյան օրվան նվիրված համերգ` Կիեւի բանտի մոտ

Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոյի մոտ 3 հազար կողմնակիցներ երեկ համերգ են կազմակերպել իրենց առաջնորդի ծննդյան օրվա կապակցությամբ` Կիեւի բանտի մոտ, որտեղ պահվում է Տիմոշենկոն:

Ուկրաինայի նախկին վարչապետը 7 տարվա ազատազրկման է դատապարտվել հոկտեմբերին` մեղավոր ճանաչվելով բյուջետային միջոցները ոչ նպատակային ծախսելու, պետությանը վնաս հասցնելու մեջ:

Տիմոշենկոն եւ նրա կողմնակիցները Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի նախաձեռնած քաղաքական վենդետա են համարում նախկին վարչապետի դեմ դատական գործընթացը: