Եգիպտոսում խորհրդարանական ընտրություններ են անցկացվում

Եգիպտոսում այսօր խորհրդարանական ընտրություններ են անցկացվում:

498-տեղանոց խորհրդարանի ստորին պալատի ընտրությունները կընթանան երեք փուլով եւ կավարտվեն հունվարին:

Ընտրությունների նախաշեմին Եգիպտոսում բողոքի ցույցեր էին անցկացվում` երկրի զինվորական ղեկավարության հրաժարականի պահանջով։ Դրանց ընթացքում ցուցարարների եւ ուժայինների միջեւ բախումների հետեւանքով զոհվել է ավելի քան չորս տասնյակ մարդ։