Հարավային Օսիայի ընտրությունները կայացած են ճանաչվել

Հարավային Օսիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլը կայացած է ճանաչվել։

Նախագահի պաշտոնի համար պայքարում են արտակարգ իրավիճակների նախարար Անատոլի Բիբիլովը եւ կրթության նախկին նախարար Ալա Ջիոեւան։

Ենթադրվում է, որ հաղթելու է Մոսկվայի աջակցությունը վայելող Բիբիլովը։

Ընտրությունների նախնական տվյալները կհրապարակվեն տեղական ժամանակով երեկոյան ժամը 8-ին։