Ստրասբուրգում կհանդիպեն Գերմանիայի, Ֆրանսիայի եւ Իտալիայի ղեկավարները

Այսօր Ստրասբուրգում հանդիպելու են Գերմանիայի, Ֆրանսիայի եւ Իտալիայի ղեկավարները` եվրոյի գոտում կուտակված հրատապ տնտեսական խնդիրները քննարկելու համար:

Սպասվում է, որ Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին եւ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը իրենց հրապարակային աջակցությունը կհայտնեն Իտալիայի նորանշանակ վարչապետ Մարիո Մոնտիին: