Իսպանիայի ընդդիմադիր կուսակցությունը հաղթեց ընտրություններում

Իսպանիայի արտահերթ խորհրդարանական ընտրություններում հաղթել է ընդդիմադիր Ժողովրդական կուսակցությունը` օրենսդիր պալատում ստանալով բացարձակ մեծամասնություն։

Խորհրդարանական ընտրություններում հաղթած կուսակցության հիմնական խնդիրն է դուրս բերել երկիրը խորը տնտեսական ճգնաժամից, վերջ դնել բյուջեի ահռելի դեֆիցիտին եւ գործազրկությանը։