Էդվարդ Նալբանդյանը հաջորդ շաբաթ կայցելի Եվրոպա

Նոյեմբերի 21-26-ը Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը այցելություններ կկատարի Նիդերլանդներ, Չեխիա, Դանիա, Բելգիա եւ Լիտվա:

Արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ՝ այցելությունների ընթացքում նախարարը հանդիպումներ կունենա վերոհիշյալ երկրների իր գործընկերների հետ, իսկ Բրյուսելում կմասնակցի Հայաստան - Եվրոպական միություն համագործակցության խորհրդի նիստին: