Վրաց ուղղափառ եկեղեցու կաթողիկոս-պատրիարք Իլիա երկրորդը այսօր հատուկ չարտերային չվերթով մեկնել է Մոսկվա։
Ինչպես հաղորդում են վրացական լրատվամիջոցները` վկայակոչելով Վրաց եկեղեցու պատրիարքարանի տեղեկատվությունը, այցը կապված է Մոսկվայի եւ Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլ առաջինի 65-ամյա հոբելյանի հետ։
Մինչեւ նոյեմբերի 24-ը շարունակվելիք այցի շրջանակներում նախատեսված է երկու երկրների հոգեւոր առաջնորդների հանդիպումը, համատեղ մասնակցությունը կրոնական արարողությունների, Իլիա պատրիարքի հանդիպումը տեղի վրացական համայնքի հետ։
2008 թվականի ռուս - վրացական պատերազմից հետո երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունները խզված են, աշխարհիկ իշխանությունների միջեւ գործնականում շփումներ չկան։