21-ամյա երիտասարդը մեղադրվում է ԱՄՆ-ի նախագահի դեմ մահափորձի մեջ

Մոտ մեկ շաբաթ առաջ Սպիտակ տան ուղղությամբ կրակ բացած 21-ամյա Օսկար Օրտեգա Էռնանդեսին երեկ մեղադրանք է առաջադրվել Միացյալ Նահանգների նախագահի նկատմամբ մահափորձ կատարելու մեջ։

Էռնանդեսը Այդահո նահանգից է, սակայն շուտով կտեղափոխվի Վաշինգտոն։

Մեղավոր ճանաչվելու դեպքում նրան սպառնում է ցմահ ազատազրկում։