Այսօր երեկոյան կայանալիք աշխատանքային քննարկման ընթացքում Հանրապետական կուսակցությունը փորձելու է պարզել Իջեւանում տեղի ունեցած վերջին ընտրությունների ընթացքում կրած պարտության պատճառները: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում տեղեկացրեց Հայաստանի հանրապետական կուսակցության փոխնախագահ Գալուստ Սահակյանը:
Իջեւանում կիրակի օրը անցկացված քաղաքապետի ընտրություններում Հանրապետական կուսակցության թեկնածու, գործող քաղաքապետ Վարուժան Ներսիսյանը պարտվեց: Հաղթեց «Բարգավաճ Հայաստան»-ի թեկնածու Վարդան Ղալումյանը:
Այսօրվա քննարկմանը ներկա է լինելու նաեւ նախագահ Սերժ Սարգսյանը:
«Կարծում եմ այսօր հարցադրում կլինի` խորհրդակցական իմաստով, երեւի գործադիր մարմնի որեւէ անդամ հետաքրքրվի այդ ուղղությամբ, պարզաբանումների մասին տեղյակ կպահենք», - ասաց Սահակյանը:
Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը Հանրապետականի Տավուշի մարզային խորհրդի նախագահն է: Հարցին, թե արդյո՞ք որպես կուսակցության փոխնախագահ կարծում է, թե մարզպետը լավ չաշխատեց եւ արժի, որ նա պաշտոնանկ արվի, Սահակյանը պատասխանեց. - «Ես կարծում եմ, որ Հանրապետականը ընդհանրապես լավ չաշխատեց այն առումով, որ տարածքային նման ընտրություններում տեղական կառույցներն են գործում, իսկ մարզպետը նաեւ տարածքային կառույցի ղեկավարն է: Իհարկե, կհարցնենք, կքննարկենք»: Գալուստ Սահակյանն ասաց` Ղուլարյանը ներկա չի լինելու աշխատանքային խորհրդակցությանը:
Հանրապետականի փոխնախագահի խոսքով` ընդհանուր առմամբ կուսակցությունը գոհ է կիրակի օրը կայացած ընտրություններից` հատկապես կարեւորելով այն, որ առաջին անգամ խախտումների մասին չխոսվեց:
«Հանրապետական կուսակցությունը այդ ոլորտում այսօր արդեն 70 տոկոսով իր համայնքի ղեկավարներն ունի: Բնական է, որ միակուսակցական երկիր չի լինելու, տեղեր կլինեն նաեւ կպարտվենք, առավել եւս շատ գոհ ենք այդ ընտրություններից եւ շնորհավորեցինք նաեւ մյուս թեկնածուին ընտրվելու կապակցությամբ: Սա այն դեպքն է, որ խախտումների մասին խոսք չգնաց», - ասաց նա:
Հարցին, թե հետեւաբար պե՞տք չէ քննարկել մարզպետի պաշտոնանկության հարցը, Սահակյանը պատասխանեց. - «Պիտի քննարկենք, դեռեւս չենք էլ վերլուծել, թե ինչո՞ւ պարտվեցինք, ի՞նչ պարագայում: Ես կարծում եմ, որ պարտվեցինք, որովհետեւ կուսակցությունը իր զորությամբ հանդես չեկավ»:
Գալուստ Սահակյանի խոսքով` այսօրվա քննարկումը աշխատանքային է, գործադիր մարմնի հերթական նիստ չէ, չնայած գործադիրի կազմով են հավաքվելու` մի քանի ղեկավար անդամներով: Ինչպես նա տեղեկացրեց` կարող են քննարկվել շաբաթվա ընթացքում տեղի ունեցած տարբեր իրադարձություններ: Սահակյանը վստահեցրեց, թե չեն նախատեսում քննարկել Սյունիքի մարզպետի հետ տեղի ունեցած վերջին միջադեպը:
«Երբ կլինեն լիազոր մարմնի գնահատականները, բնականաբար, նաեւ կքննարկենք», - ասաց նա:
Այս շաբաթ պաշտոնապես իր հրաժարականը ներկայացրեց Ազգային ժողովի նախագահը, սակայն, Սահակյանի պնդմամբ, հաջորդ թեկնածուի հարցն էլ չեն պատրաստվում քննարկել:
«Քննարկումը կլինի երբ արդեն Ազգային ժողովը նոր նախագահի առաջադրումներ կանի, դրանից մի քանի օր առաջ», - ասաց նա:

Your browser doesn’t support HTML5