Amnesty International-ը քննադատում է Ադրբեջանին

Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել է Ադրբեջանում մարդու իրավունքների բազմաթիվ խախտումների վրա։

Ադրբեջանում մարդու իրավունքներին ու ազատություններին առնչվող զեկույցում իրավապաշտպանները կենտրոնացել են ընդդիմության ներկայացուցիչների, հասարակական գործիչների, լրագրողների նկատմամբ կիրառվող ռեպրեսիվ մեթոդների վրա։

Քննադատության է ենթարկվել նաեւ իշխանության կողմից ընդդիմության ակցիաների արգելումը Բաքվի կենտրոնում։