Իտալիայի նոր վարչապետ է նշանակվել Մարիո Մոնտին

Իտալիայի նորանշանակ վարչապետ Մարիո Մոնտին

Իտալիայի նոր վարչապետ է նշանակվել տեխնոկրատ Մարիո Մոնտին։

Նման որոշում է կայացվել Իտալիայի նախագահ Ջորջո Նապոլիտանոյի մոտ կիրակի օրը կայացած խորհրդակցությունից հետո:

Մարիո Մոնտին տնտեսագետ է, Եվրահանձնաժողովի նախկին անդամ:

Հիշեցնենք, շաբաթ օրը հրաժարական էր ներկայացրել Իտալիայի վարչապետ Սիլվիո Բերլուսկոնին: