Հրդեհ եւ պայթյուններ ադրբեջանական բանակի զորամասում

Երեկ երեկոյան հրդեհ է բռնկվել Ադրբեջանի բանակի` Բեյլագանի շրջանում տեղակայված զորամասում։

Ինչպես փոխանցում է 1news.az ինտերնետային պարբերականը` վկայակոչելով Ադրբեջանի պաշտպանության նախարարությունից ստացած տեղեկատվությունը, հրդեհը բռնկվել է զորամասի ավտոմեքենաների կայանատեղիում։ Հրդեհի հետեւանքով պայթել են մեքենաներից մեկի բեռնախցում գտնվող ականները։

Պատահարի հետեւանքով զոհվածներ եւ վիրավորներ չկան։

Փաստի կապակցությամբ քննություն է իրականացվում։