Հայաստանը մեծարում է Apple ընկերության համահիմնադրին

ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի նախագահի 2011 թվականի մրցանակի հանձնման արարողությունը

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է «Էփլ Քոմփյութեր» կորպորացիայի համահիմնադիր, Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ նախագահի 2011 թվականի մրցանակին արժանացած Սթիվ Վոզնյակին:

Նախագահի մամլո գրասենյակի հաղորդագրության համաձայն, հանդիպումից հետո տեղի է ունեցել ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի նախագահի 2011 թվականի մրցանակի հանձնման արարողությունը: