Քեթրին Էշթոնը կայցելի Հարավային Կովկասի երկրներ

Եվրամիության արտաքին քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը նոյեմբերի կեսերին կայցելի Հարավային Կովկասի երեք երկրներ, հաղորդում է նրա պաշտոնական կայքէջը։

Ըստ կայքէջում տեղադրված ժամանակացույցի` նոյեմբերի 15-ին Էշթոնը այցելելու է Ադրբեջան, նոյեմբերի 16-ին եւ 17-ին` Վրաստան եւ Հայաստան։