Apple ընկերության համահիմնադիր Սթիվ Վոզնյակը Հայաստանում է

Your browser doesn’t support HTML5

Աշխարհահռչակ Apple ընկերության համահիմնադիր Սթիվ Վոզնյակը բացառիկ հարցազրույց է տվել «Ազատություն» ռադիոկայանին: Նա, ում հաճախ անվանում են Apple-ի «Մյուս Սթիվ» կամ iWoz, Երեւան է ժամանել երկօրյա այցով` ստանալու տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի նախագահի 2011 թվականի մրցանակը: