Բաքվի աղբյուրներ. Բեռլինում հանդիպելու են «Ղարաբաղի երկու համայնքների ներկայացուցիչները»

Բաքվում լույս տեսնող «Զերկալո» պարբերականը վկայակոչել է Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր Ռովշան Ռզաեւին, ով, չմանրամասնելով, ասել է, թե այս տարվա նոյեմբերի 28-ին Բեռլինում տեղի կունենա «Լեռնային Ղարաբաղի հայ եւ ադրբեջանական համայնքների ներկայացուցիչների» հանդիպումը։