Այսօր երեկոյան տեղի կունենա ՀՀԿ-ի գործադիր մարմնի նիստ

Այսօր երեկոյան ժամը 20-ին տեղի կունենա Հայաստանի իշխող Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի նիստը, որին կմասնակցի նաեւ նախագահ Սերժ Սարգսյանը:

Այս տեղեկությունը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց կուսակցության փոխնախագահ Մուշեղ Լալայանը` ասելով, որ նիստի ընթացքում կքննարկվեն «կուսակցական ընթացիկ հարցեր»: Նա, սակայն, չմանրամասնեց, թե կոնկրետ ինչ հարցեր են քննարկելու:

Աստղիկ Բեդեւյան