Գյուղացիական տնտեսությունները զարգացման արդյունքները չեն տեսնում

Կառավարության հայտարարած՝ գյուղատնտեսության զարգացման տարին մոտենում է ավարտին:

Գյուղատնտեսության նախարարության տվյալներով, անցյալ տարվա համեմատ բանջարեղենի եւ պտղի մթերման ծավալները աճել են համապատասխանաբար 18 հազար եւ 8 հազար տոննայով: Խաղողի մթերումը եւս գնահատվում է գոհացնող` շուրջ 130 հազար տոննա: 2010-ին մթերվել էր 135 հազար տոննա խաղող:

Մինչդեռ, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում գյուղացիները դժգոհում են՝ կառավարությունից աջակցություն պահանջելով։

Your browser doesn’t support HTML5

Գյուղացիական տնտեսությունները զարգացման արդյունքները չեն տեսնում