Իրաքի քրդերի առաջնորդը Թուրքիայի արտգործնախարարի հետ քննարկել է քուրդ զինյալների հարցը

Իրաքի քրդերի առաջնորդ Մասուդ Բարզանին երկօրյա այցով ժամանել է Թուրքիա եւ հանդիպում ունեցել Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուի հետ։ Հանդիպման առանցքային թեման Թուրքիայի պայքարն է քուրդ զինյալների դեմ Իրաքի հյուսիսում:

Երկու շաբաթ առաջ Թուրքիայի հարավ-արեւելքում քուրդ զինյալները սպանել էին 24 թուրք զինվորի: