Կուբացիներին վերջապես թույլ է տրվում անշարժ գույք գնել եւ վաճառել

Կոմունիստական հեղափոխությունից հետո առաջին անգամ Կուբան թույլ է տալիս երկրում անշարժ գույքի առքուվաճառքը:

Համապատասխան օրենքը ուժի մեջ կմտնի նոյեմբերի 10-ից։ Անշարժ գույքի առքուվաճառքի իրավունք կունենան միայն Կուբայի քաղաքացիներն ու կղզում մշտական բնակության իրավունք ունեցողները: