Մեծ 20-ի գագաթնաժողովում գերիշխում է Հունաստանի ֆինանսական ճգնաժամի թեման

Կաննում երեկ մեկնարկած Մեծ 20-ի երկրների ղեկավարների գագաթնաժողովում գերիշխել է Հունաստանի պարտքի եւ քաղաքական ճգնաժամի հարցը:

Չինաստանի, Ռուսաստանի եւ Միացյալ Նահանգների ղեկավարները կոչ են արել եվրոպական երկրների իրենց գործընկերներին՝ արագորեն հաղթահարել Եվրոպայի պարտքերի ճգնաժամը, որի վրա հատկապես մեծ բացասական ազդեցություն է թողնում Հունաստանում տիրող իրավիճակը։