Իսրայելը արագացնում է Հորդանանի ափին նոր տների կառուցումը

Իսրայելի վարչապետ Բենյամին Նաթանյահուն հանձնարարել է արագացնել Հորդանան գետի արեւմտյան ափին 2000 նոր տների շինարարությունը։ Այս հատվածում շինարարությունը մշտապես Իսրայելի եւ Պաղեստինի միջեւ բանակցությունների եւ տարաձայնությունների առարկա է։

Շինարարությունն արագացնելու՝ Իսրայելի որոշումը դիտվում է որպես պատասխան՝ UNESCO-ում Պաղեստինի Ինքնավարությանը անդամություն տալուն։