Ստամբուլում մեկնարկում է Աֆղանստանի խնդիրներին նվիրված համաժողով

Ստամբուլում այսօր մեկնարկում է Աֆղանստանի անվտանգության ճանապարհային քարտեզի մշակմանը նվիրված համաժողով։

Համաժողովում Աֆղանստանի նախագահ Համիդ Քարզայը կներկայացնի տարածաշրջանային անվտանգությունն ու համագործակցությունն ուրվագծող հռչակագրի նախագիծ։

2014 թվականին նախատեսվում է միջազգային զորախմբի դուրսբերումը Աֆղանստանից։