Իշխող կուսակցությունը հաղթանակ է տոնում Բուլղարիայի նախագահական ընտրություններում

Բուլղարիայի վարչապետ Բոյկո Բորիսովը հայտարարել է, որ իր կուսակցության թեկնածուն՝ Ռոսեն Պլեւնելիեւը, հաղթանակ է տարել նախագահական ընտրություններում՝ ստանալով քվեների 54 տոկոսը։

2013 թվականին կայանալիք խորհրդարանական ընտրություններին ընդառաջ, այս հաղթանակը ավելի կուժեղացնի վարչապետ Բորիսովի դիրքերը։