Քաբուլում ահաբեկչական խոշոր գործողություն

Քաբուլում մահապարտ ահաբեկիչն ականված մեքենա է պայթեցրել այն պահին, երբ ճանպարհով ամերիկան ռազմական շարասյուն է անցել։

Ահաբեկչության հետեւանքով սպանվել է 13 ամերիկացի զինծառայող, աֆղանստանցի երեք խաղաղ բնակիչ եւ աֆղանստանցի մի ոստիկան։

Քաբուլում այդ գրոհի համար պատասխանատվությունը թալիբներն են ստանձնել։

Քանդահարում աֆղանստանցի զինվորի համազգեստով մի գրոհային ավստրալացի երեք զինծառայող է սպանել։