Հայաստանը Թուրքիային օգնության ձեռք մեկնեց

Your browser doesn’t support HTML5

Երեւանի «Էրեբունի» օդանավակայանից այսօր Թուրքիա ուղեւորվեց Վանի նահանգի երկրաշարժից տուժածների համար համար հատկացված 40 տոննա մարդասիրական բեռը տեղափոխող ինքնաթիռը։

Բեռը պարունակում է առաջին անհրաժեշտության իրեր՝ վրաններ, քնապարկեր, ծածկոցներ, անկողնային պարագաներ։

Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը օդանավակայանում հանդիպելով լրագրողների հետ՝ նշեց, որ բեռի քաշը պայմանավորված է ինքանթիռի տարողունակությամբ: Նա նշեց, որ Հայաստանը կարող է ուղարկել նաեւ փրկարարներ, եթե Թուրքիան նման հայտ ներկայացնի:

«Մենք մոտավորապես 200 փրկարար պատրաստ ենք հենց հիմա ուղարկել այնտեղ, սակայն դեռ այդպիսի խնդրանք չի եղել», - ասաց Արմեն Երիցյանը։

Երեկ Հայաստանը թուրքական Կարմիր մահիկի եւ Եվրաատլանտյան աղետների արձագանքման համակարգման կենտրոնի միջոցով ստացել է Թուրքիայի կառավարության օգնության պաշտոնական հայտը։ Հայտի մեջ նշվել է այն ամենի մասին, ինչն այսօր ուղարկվեց աղետից տուժած երկիր:

Your browser doesn’t support HTML5

Հայաստանը Թուրքիային օգնության ձեռք մեկնեց