Բաղդադում երկու պայթյուններից առնվազն 18 մարդ է զոհվել

Իրաքի մայրաքաղաք Բաղդադում երկու պայթյուն է որոտացել, զոհվել է առնվազն 18 մարդ, ավելի քան 30 հոգի վիրավորվել է:

Ռումբը պայթել է ոստիկանության պարեկային խմբի հարեւանությամբ: Երկրորդ պայթյունը տեղի է ունեցել այն պահին, երբ դեպքի վայր են ժամանել շտապ օգնության մեքենաներն ու փրկարարները: