«Արաբական գարնան» հինգ ակտիվիստներ արժանացան Սախարովի մրցանակին

«Արաբական գարնան» հինգ ակտիվիստներ արժանացել են Եվրախորհրդարանի 2011 թվականի Սախարովի մրցանակին։

Նրանցից մեկը թունիսցի Մոհամադ Բուազիզին է, ով ի նշան բողոքի ինքնահրկիզվել եւ մահացել է։ Դրանից հետո Թունիսում սկսվեցին զանգվածային ընդվզումները, որոնք հանգեցրեցին իշխանափոխության եւ տարածվեցին արաբական այլ երկրներ։