Վրաստանի արտգործնախարարը ժամանում է Բաքու

Այսօր սկսվում է Վրաստանի արտգործնախարար Գրիգոլ Վաշաձեի երկօրյա այցը Ադրբեջան։

«Գրուզիա օնլայն» ինտերնետային պարբերականի փոխանցմամբ` Վրաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարին Բաքվում ընդունելու են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը եւ արտգործնախարար Էլմար Մամեդյարովը։

Հանդիպումների ընթացքում քննարկվելու են երկկողմ հարաբերությունների եւ տարածաշրջանային հարցեր։