Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շնորհակալություն է հայտնել Հայաստանին, երկրաշարժից հետո Թուրքիային առաջարկված օգնության համար:
Reuters գործակալության փոխանցմամբ, Էրդողանն ասել է, որ Թուրքիան ի վիճակի է ինքնուրույն հաղթահարել աղետի հետեւանքները, բայց միեւնույն ժամանակ շնորհակալություն է հայտնել բոլոր այն երկրներին, ներառյալ Հայաստանին եւ Իսրայելին, ովքեր օգնության ձեռք են մեկնել Թուրքիային:
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը երեկ Մոսկվայից շտապ ցավակցական հեռագիր էր հղել Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլին` այդ երկրի տարածքում տեղի ունեցած երկրաշարժի կապակցությամբ:
Սերժ Սարգսյանը նշել էր, որ Հայաստանի փրկարարների մասնագիտացված ստորաբաժանումը պատրաստ է սեղմ ժամկետում հասնել էպիկենտրոն եւ անհապաղ անցնել փրկարարական աշխատանքների:
Հայաստանի արտգործնախարարությունից «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեցին, որ նախագահ Սերժ Սարգսյանի առաջարկին Թուրքիայից առայժմ պաշտոնական որեւէ արձագանք չի ստացվել:
Արտգործնախարարության փոխանցմամբ, այս պահի դրությամբ նախարարության տվյալներով տուժածների մեջ Հայաստանի քաղաքացիներ չկան, բայց դրանք առայժմ պաշտոնական տեղեկություներ չեն:
Ռուզաննա Ստեփանյան