Վարդգես Գասպարին ձերբակալվել է

Your browser doesn’t support HTML5

Ընդդիմադիր ակտիվիստ Վարդգես Գասպարին ձերբակալվել է, այս մասին «Ազատություն» ռադիոկայանին տեղեկացրեցին ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Նա կասկածվում է խուլիգանության եւ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ՝ Քրեական օրենսգրքի 258 հոդվածի առաջին մասին եւ 316 հոդվածի առաջին մասի հատկանիշներով։