«Համաս»-ը ազատ արձակեց իսրայելցի զինվորին
Your browser doesn’t support HTML5
Հոկտեմբերի 18-ին «Համաս»-ը ազատ արձակեց իսրայելցի զինվոր Գիլադ Շալիթին, ով 2006 թվականից գերության մեջ է պահվել Գազայի գոտու` «Համաս»-ի կողմից հսկվող տարածքում։
Ի պատասխան դրան, Իսրայելը պարտավորվել է ազատ արձակել ավելի քան 1100 պաղեստինցու, որոնցից 447-ին` այսօր, իսկ 550-ին` առաջիկա երկու ամսում։