Երեւանում տեղադրվեց դա Վինչիի կիսանդրին

Your browser doesn’t support HTML5

Հայաստանի պետական ճարտարագիտական եւ Հայաստանի պետական ճարտարապետության եւ շինարարության համալսարաններին կից պուրակում այսօր տեղադրվեց Լեոնարդո դա Վինչիի քանդակը։

Քանդակը տեղադրվեց ի նշան իտալական Ռոմուալդո դել Բիանկո հիմնադրամի հետ համագործակցության եւ այս երկու կարեւոր բուհերի՝ նախկին պոլիտեխնիկական ինստիտուտի հիմնադրման 90-ամյա հոբելյանի կապակցությամբ։

Լեոնարդո դա Վինչիի կիսանդրու հեղինակն է իտալացի քանդակագործ Դինո դե Ռանիերին, ով իտալացի անվանի քանդակագործների տոհմից է։

Բացման հանդիսավոր արարողությանը Հայաստանում Իտալիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Բրունո Սկապինին եւ Ռոնուալդո դել Բիանկո հիմնադրամի նախագահ Պաուլո դել Բիանկոն նշում էին, որ սա Հայաստանի հետ իրենց համագործակցության լավագույն դրսեւորումներից մեկն է։ Ավելին, Պաուլո դել Բիանկոյի խոսքով, այս պահից սկսած հայ-իտալական գիտամշակութային համագործակցությունն էլ ավելի մեծ շրջանակներ է ներառելու։

Քանդակի բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին ոչ միայն բուհի ուսանողները եւ պրոֆեսորադասախոսական կազմը, այլ նաեւ Հայաստանի գիտության ու արվեստի անվանի դեմքեր, ովքեր հենց այս բուհերի շրջանավարտներն են եղել։

Your browser doesn’t support HTML5

Երեւանում տեղադրվեց դա Վինչիի կիսանդրին