Արման Կիրակոսյանը` Վիեննայում ՄԱԿ-ի գրասենյակում Հայաստանի ներկայացուցիչ

Նախագահ Սերժ Սարգսյանի այսօրվա հրամանագրով Ավստրիայում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Արման Կիրակոսյանը, համատեղության կարգով, նշանակվել է Վիեննայում Միավորված Ազգերի Կազմակերպության գրասենյակում եւ այլ միջազգային կազմակերպություններում Հայաստանի մշտական ներկայացուցիչ (նստավայրը` Վիեննա): Այդ մասին հայտնում են նախագահի մամլո գրասենյակից։