Արաբական երկրների լիգան կփորձի հաշտեցնել Սիրիայի իշխանությանը ընդդիմության հետ

Արաբական երկրների լիգան ծրագրում է հաշտեցնել Սիրիայի կառավարությանը ընդդիմության հետ, որպեսզի այդ երկրում բռնություններին վերջ տալու միջոց գտնվի:

Նման հայտարարություն է արվել Լիգայի անդամ երկրների արտգործնախարարների` Կահիրեում կայացած արտակարգ հանդիպման ժամանակ: