Apple-ի արժեթղթերը ռեկորդային ցուցանիշ են գրանցել Նյու Յորքի բորսայում

Նոր iPhone 4S սմարթֆոնի վաճառքի առաջին օրը Apple ընկերության արժեթղթերը, Նյու Յորքի բորսայում կնքված գործարքների արդյունքներով, ռեկորդային ցուցանիշ են արձանագրել` 422 դոլար:

Նոր սմարթֆոնների վաճառքը սկսվել է ուրբաթ օրը: Ըստ որոշ կանխատեսումների, ընթացիկ շաբաթավերջին կարող է վաճառվել 2-4 միլիոն iPhone 4S: