Փարիզում քննարկվում են եվրոյի գոտու ճգնաժամից դուրս գալու ուղիները

«Մեծ քսանյակի» երկրների ֆինանսների նախարարներն ու կենտրոնական բանկերի նախագահները այսօր Փարիզում շարունակում են եվրոյի գոտում պարտքային ճգնաժամից դուրս գալու ուղիների շուրջ` երեկ սկսված քննարկումները:

Հանդիպման մասնակիցների որոշելիք կարեւոր հարցերից մեկը հետեւյալն է` արդյո՞ք Արժույթի միջազգային հիմնադրամը պետք է ավելացնի իր ռեզերվների ծավալը:

Միացյալ Նահանգների ֆինանսների նախարար Թիմոթի Գայթները երեկ հայտարարել էր, որ բավարար է համարում ԱՄՀ-ի եւ Եվրամիության ներկայիս ռեսուրսները` ճգնաժամի դեմ պայքարելու համար:

Միաժամանակ, երեկ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը եւ Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են տնտեսական իրավիճակը Եվրոպայում: Ամերիկացի պաշտոնյաների հաղորդմամբ, Օբաման հայտարարել է, որ Եվրամիությունում տիրող իրավիճակը ԱՄՆ-ի համար «սպառնալիք է ներկայացնում»: