Նալբանդյանը Մոսկվայում հանդիպել է Լավրովի հետ

Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը այսօր Մոսկվայում հանդիպում է ունեցել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ:

Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ, հանդիպմանը քննարկվել են նախագահ Սերժ Սարգսյանի՝ Ռուսաստան կատարելիք պետական այցի նախապատրաստական աշխատանքները: