Ուկրաինայի արդարադատության նախարար Ալեքսանդր Լավրինովիչը հայտարարել է, թե երկրի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոյի պատժի ժամկետը պետք է կրճատվի:
Տիմոշենկոն երեքշաբթի օրը դատապարտվեց 7 տարվա ազատազրկման, ինչը բավականին բուռն հակազդեցության արժանացավ միջազգային հանրության կողմից, ուր շատերը գտնում են, որ դատավճիռն ունի քաղաքական պատճառներ:
Մինչդեռ, Ուկրաինայի անվտանգության ծառայությունը այսօր հայտնել է, որ Տիմոշeնկոյի նկատմամբ կհարուցվի քրեական նոր գործ։
Ըստ անվտանգության ծառայության ավագ քննիչ Իվան Դերեւյանկոյի, Տիմոշենկոն կասկածվում է 1990-ական թվականներին Ուկրաինայի «Միացյալ էներգետիկ համակարգեր» ընկերության նախագահ լինելու օրոք մոտ 405 միլիոն ամերիկյան դոլար յուրացնելու մեջ։
Արմեն Քոլոյան, Պրահա