Զինվորի մահվան առնչությամբ ձերբակալվածներ չկան

Your browser doesn’t support HTML5

Ձերբակալվածներ առայժմ չկան Մարտակերտի զորամասերից մեկում երկու օր առաջ տեղի ունեցած մահվան դեպքի առնչությամբ: 19-ամյա Վլադիմիր Ասատրյանը մահացել է մարտական դիրքում հերթապահության ժամանակ իրեն ամրակցված ինքնաձիգի կրակոցից: Պաշտոնական վարկածն ինքնասպանությունն է` քրեական գործ հարուցված է ինքնասպանության հասցնելու հոդվածի հատկանիշներով: