Թուրք նախարարը Սարկոզիին խորհուրդ է տալիս պատմաբանի դեր չստանձնել

Նիկոլա Սարկոզին պետք է զբաղվի իր պետության գործերով եւ ոչ թե փորձի պատմաբանի դեր ստանձնել, հայտարարել է Թուրքիայի Եվրամիության հետ կապերի գծով նախարար Էգեմեն Բաղիշը` արձագանքելով Հայոց ցեղասպանության վերաբերյալ Երեւանում Ֆրանսիայի նախագահի արած հայտարարություններին։

Ինչպես տեղեկացնում է ադրբեջանական «Թրենդ» լրատվական գործակալությունը` վկայակոչելով CNN Turk-ի հաղորդագրությունը, Բաղիշը ասել է նաեւ, թե Սարկոզիի հայտարարությունը ուղղված է սեփական վարկանիշի բարձրացմանը։