Շփման գծում երեկ ադրբեջանցի երկու զինվոր է սպանվել

Ադրբեջանի պաշտպանության նախարարության փոխանցմամբ, երեկ Լեռնային Ղարաբաղին հարող շրջանում հայ զինծառայողների հետ փոխհրաձգության ընթացքում սպանվել է ադրբեջանցի երկու զինվոր։

Հայաստանի եւ Ղարաբաղի ռազմական գերատեսչությունները երեկ հայտնել են նույն օրը շփման գծի տարբեր հատվածներում մեկ հայ զինծառայողի զոհվելու եւ երկուսի վիրավորվելու մասին։