«Մոլորակ» հանդես. աշխարհի անցուդարձը

Արեւելյան գործընկերության երկօրյա գագաթնաժողովին մասնակցող պատվիրակությունների ղեկավարները, 30 սեպտեմբեր, 2011

Արեւելյան գործընկերության գագաթնաժողովն ավարտեց աշխատանքները: Եվրամիության հետ գործակցության համաձայնագիր կնքելու հեռանկար ունի միայն Ուկրաինան, ապա Վրաստանն ու Մոլդովան: Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի հետ նման համաձայնագրի կնքման շուրջ կոնկրետ ժամկետներ չեն նշվել: Գագաթնաժողովում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը իր գոհունակությունն է հայտնել ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի բանակցություններում գրանցված առաջընթացի վերաբերյալ:

Անցած շաբաթ օրը «Եդինայա Ռոսիա» կուսակցության համագումարում դրամատիկ հայտարարությունից հետո Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը երեք ռուսաստանյան հեռուստաընկերություններին տված հարցազրույցում առաջին անգամ փորձում է բացատրել, թե ինչու ինքը առաջադրեց վարչապետ Վլադիմիր Պուտինի թեկնածությունը եւ հրաժարվեց մասնակցել նախագահական ընտրություններին` համաձայնելով ստանձնել կառավարության ղեկավարի պաշտոնը:

Your browser doesn’t support HTML5

«Մոլորակ» հանդես. աշխարհի անցուդարձը