Վաղվանից մեկնարկում են ԿԸՀ-ի կազմակերպած դասընթացները

Հոկտեմբերի 1-ից մեկնարկում են Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) կողմից կազմակերպված` ընտրությունների անցկացման մաuնագիտական դաuընթացները:

ԿԸՀ-ի մամլո ծառայության հաղորդագրության համաձայն` ընդհանուր առմամբ ստացվել է դասընթացներին մասնակցելու մոտ 43 հազար դիմում:

Ընտրությունների անցկացման մաuնագիտական դաuընթացների նպատակն է տեղամասային ընտրական հանձնաժողովներում ընդգրկվելու իրավունք ունեցող անձանց, ինչպես նաեւ ընտրական հանձնաժողովների նիստերին, իսկ քվեարկության ընթացքում` նաեւ քվեարկության սենյակում ներկա լինելու ցանկություն ունեցող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին ընտրական իրավունքը կարգավորող իրավական ակտերի ուսուցումը եւ ստուգարքի միջոցով նրանց գիտելիքների ստուգումն ու որակավորում շնորհելը։