Չինաստանը Երկրի ուղեծիր է հանել «Տիանգոնգ» արբանյակը

Չինաստանը տիեզերք է արձակել մի «Տիանգոնգ», թարգմանաբար` «Երկնային պալատ» անվամբ արբանյակը:

Այս արբանյակի արձակումը կարեւոր քայլ է մինչեւ 2020 թվականը չինական առաջին տիեզերակայանը ստեղծելու ուղղությամբ։

Այդ նպատակով մինչեւ տարեվերջ տիեզերք կարձակվի «Շենժու» հրթիռը, որը փորձնական կարգով պետք է տիեզերքում միանա այսօր արձակված արբանյակին։